ՄԻՊ․ Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են
Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում անբավարար պայմաններ են։ Այս եզրակացությանն է եկել ՄԻՊ գրասենյակը, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
«Խցերը գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական լուսավորություն առկա չէ: Որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ», - գրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ նշված մարզերի բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ, ասիական տիպի են: Ավելին՝ Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն այնպես են տեղակայված, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:
«Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ: Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում», - գրված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշվում է, որ նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
Նշվում է, որ այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Այժմ այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.
-
2025-06-18 13:22
Иранские ядерные объекты работают в штатном режиме на фоне ударов Израиля, сообщил вице-президент страны, глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.