Արամ Համբարյան․ Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հիշեցնելով, որ նախագահ Ջո Բայդենը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին:
«Բայդենը դրա մասին խոսել է հրապարակայնորեն: Այժմ՝ Բայդենի ընտրվելուց ամիսներ անց, Կոնգրեսը առաջին անգամ հնարավորություն ուներ հրապարակայնորեն որոշում կայացնելու, և կոնգրեսականները հստակ ցույց տվեցին, որ ուզում են կրճատել Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Հատկանշական է, որ Կոնգրեսի անդամներից որևէ մեկը չպաշտպանեց Ադրբեջանին և որևէ մեկը չաջակցեց նրան ռազմական օգնություն հատկացնելու ծրագրին», - մեկնաբանեց Արամ Համբարյանը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատի անդամները ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին, քանի որ թե՛ իրենց և թե՛ շարքային ամերիկացիների համար անհասկանալի է, թե «ինչո՞ւ պիտի ամերիկացիները փող և ռազմական օգնություն ուղարկեն միլիարդատեր, բռնավոր, ռասիստ, հակահայ Ալիևին»:
Համբարյանի խոսքով՝ կոնգրեսականները շատ պարզ ու հստակ պատասխան տվեցին այդ հարցին՝ ասելով, որ «եկեք դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին»:
Այժմ Հայ Դատի հանձնախումբն ու հայերի աջակիցները ջանքեր կգործադրեն, որպեսզի Փալոնի ուղղումը հաստատվի նաև Սենատում՝ ամերիկյան խորհրդարանի վերին պալատում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանին հատկացվող ռազմական այն օգնությունը, որը կդադարեցվի Փալոնի առաջարկած լրացման շնորհիվ, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մի փոքր մասն է միայն: Արամ Համբարյանի տվյալներով՝ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է: Մինչդեռ օգնության մեծ մասը տրամադրվում է Պաշտպանության դեպարտամենտի ծրագրերով:
Համբարյանի խոսքով՝ Պենտագոնի խողովակով տրամադրվող օգնությունը դադարեցնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մեկը «Ազատության Աջակցության Ակտի» հայտնի 907-րդ հոդվածը նորից ուժի մեջ մտցնելն է, մյուսը՝ կասեցնել ԱՄՆ օրենսդրության Զինված ուժերի մասին օրենքի 333-րդ հոդվածը, որը Պաշտպանության դեպարտամենտին լիազորում է գործընկերային հարաբերություններ զարգացնել օտար երկրների հետ՝ նրանց տրամադրելով ռազմական աջակցություն:
«Այդ փողերը տրամադրվում են Ադրբեջանի զինված ուժերին և նրանք օգտագործում են տրամադրված տեխնոլոգիաները, սպառազինությունը և ռազմամարզական կարողությունները հայերի դեմ: Միամտություն է կարծել, որ կարելի է Ադրբեջանին ռազմական կարողություններ տրամադրել, և նա չօգտագործի այդ կարողությունները հայերի դեմ: Այդպիսին է Ադրբեջանի գործելակերպը: Ինչ նրան տալիս ես՝ օգտագործում է հայերին սպանելու համար»,- բացատրեց Արամ Համբարյանը:
Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավարը դժվարանում է կանխատեսումներ անել՝ կհաջողվի՞, արդյոք, նորից ուժի մեջ մտցնել 907-րդ հոդվածը, թե ոչ, բայց խոստանում է, որ աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարելու:
«Ես վաղուց կանխատեսումներ չեմ անում, բայց դա մեր նպատակն է, և մենք օրուգիշեր աշխատում ենք այդ ուղղությամբ»,- շեշտեց Արամ Համբարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.