Փաշինյանը նշանակումների առաջարկներն ուղարկել է ՀՀ նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետ նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։
Բացի այդ, Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանին՝ էկոնոմիկայի նախարար։
Իսկ ահա արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։
Թե ով կլինի արտաքին գործերի նախարարը, դեռ հայտնի չէ. վարչապետից դեռ նման առաջարկ չեն ստացել։
Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։
Խաչատրյանը, որը 2019-ի հուnիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: