Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։
Այն շարունակվում է երկարատև ընդմիջումից հետո՝ կապված արձակուրդների, փաստաբանների բացակայության հետ, և մոտ մեկ ամիս՝ ընտրությունների և Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի հետ կապված։ Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը՝ Քոչարյանը, պատգամավորական մանդատ չվերցրեց։ Արմեն Գևորգյանը, հակառակը, դաշինքը ներկայացնում է խորհրդարանում։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (ներկայում՝ նույնպես պատգամավոր) և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Սակայն գլխավոր դատախազությունը կարծում է, որ 300.1 հոդվածի չեղարկման հետ կապված՝ մեղադրանքը կարելի է փոխարինել այլ՝ «հարմար» հոդվածով։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:09
Кандидат исторических наук, бывший депутат Национального собрания Мигран Акопян опубликовал статью под заголовком «Кто на самом деле живёт «на 50% лучше», в которой жестко критикует заявление премьер-министра о повышении уровня жизни в Армении.
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.