Последние новости

6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7 նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ըստ այդմ` Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար, Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարար, Կարեն Անդրեասյանը` արդարադատության նախարար, Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների նախարար, Անահիտ Ավանեսյանը`առողջապահության նախարար, իսկ Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Մհեր Գրիգորյանն էլ փոխվարչապետ է նշանակվել։

ՀՀ նախագահը փաստաթղթերը ստորագրել է`հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։

Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ