ՀՀ ԿԲ․ Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան
Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:
«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։
ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։
Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.