Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:
Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան):
Միջոցառմանը մասնակցել են KFOR հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը, KFOR գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Մեյերը, ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Մարկ Ստոունտոնը, շուրջ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Հայկական զորահանդեսը ղեկավարել է 33-րդ զորախմբի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Եղիազարյանը:
Բրիգադի գեներալ Գ. Շոպֆը բարձր է գնահատել հայկական 33-րդ զորախմբի ծառայությունը` որակելով այն որպես արհեստավարժ, պատասխանատու և պարտաճանաչ: Նա նաև շեշտել է, որ 33-րդ զորախումբը Կոսովո է ժամանել Հայաստանի համար բավական ծանր ժամանակաշրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ԶՈւ արհեստավարժությունն ու բարձր մակարդակը:
Արարողության ավարտին KFOR հրամանատարությունը հայկական 33-րդ զորախմբի զինծառայողներին պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.