Դեսպան․ Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:
Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ, ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:04
Выражаем полноценную поддержку нашим иранским братьям и сестрам, веря в то, что Иран сможет выйти победителем из этих кризисов. Об этом говорится в послании предстоятеля Тегеранской епархии Армянской апостольской церкви, архиепископа Сепуха Саркисяна, передает агентство Mehr.
-
2025-06-16 18:00
В настоящее время 17 граждан Армении в Иерусалиме ждут поддержки государства. Об этом написала на своей странице в Facebook пользователь соцсетей Лилит Гарибян.
-
2025-06-16 17:57
Государственные расходы на продвижение образовательной инициативы «Учиться – это модно», основанной супругой премьер-министра Анной Акопян, засекречены. Об этом сообщает Factor.am, получивший официальный ответ от аппарата премьера на запрос о расходах.
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.