Последние новости

ՄԻՊ-ը կուսումնասիրի ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցը

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն խորհրդարանում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

«Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով: Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից: Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»,-գրել է Թաթոյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ