Последние новости

280 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 230 993

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280-ով և դարձել 230 993: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 808 մարդ (+127), կատարվել է 1 364 854 թեստավորում (+6 897), առողջացել են վարակվածներից 220 438-ը (+149): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 625 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը, մնացել է նույնը` 1 122, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ