Թաթոյան․ Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը
Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք Facebook–ում Թաթոյանի գրառումից։
«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ` հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում»,–գրում է Թաթոյանը։
Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.