Արցախի նախագահ․ Ռուսական զորքի առկայությունը պիտի լինի մշտական
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը աշխատանքային այցով Մարտակերտում էր, բնակիչների հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանն այնպիսին է, որ ինքնուրույն միայնակ հնարավոր չէ ապահովել խաղաղություն և անվտանգություն։
Նրա խոսքով`30 տարվա ընթացքում ունեցել ենք հաղթանակ, որը եղել է ժամանակավոր հաջողություն, քանի որ եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել։
«Ունեցել ենք անհաջողություն։ Դա պարտություն չէ, բայց մենք պետք է վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը»,–ասել է Հարությունյանը։
Անդրադառնալով Արցախի անվտանգությանը, նախագահը շեշտել է, որ եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա շատ ավելի ուրիշ ճակատագիր մենք կունենայինք։
«Ռուսական զորքի առկայությունը ոչ թե պիտի լինի ժամանակավոր, այլ մշտական»,–ասաց ԱՀ նախագահը։
Նա շեշտեց, թե կան հիմար մեկնաբանություններ. մարդիկ իրենց արդարացնելու կամ մեղքն ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասում։
«Միանշանակ ուզում եմ իմանաք, որ դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել։ Մենք կռվել ենք աշխարհի դեմ` ունենալով շատ սահմանափակ հնարավորություն։ Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ այդ մեկը գալով` կարող է այս երկիրը փրկել։ Փրկողները մենք ենք` այստեղ ապրողները։ Մենք ուրիշ բարեկամ չունենք, դրա համար պետք է գիտակցենք մեր անելիքները»,–ասել է նա։
Այս համատեքստում Հարությունյանը տեղեկացրել է նաև 25 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային նախագծի մասին։ Մասնավորապես, խոսքը Չարեկտար– Գետավան հատվածում հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին է։
Նրա խոսքով՝ եթե մինչև 2022 թվականի նոյեմբեր էլեկտրաէներգիա չարտադրվի, ապա ձմռանը անջատումներ կլինեն։ Սպասվում է նաև Սարսանգ – Մատաղիս հիդրոէլեկտրակայանի կառուցում, որի արժեքը կազմում է 45 մլն դոլար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.