Последние новости

Ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում խնդիրներ ենք ունենալու

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը վերաբերել է տարածքների` մեր ներքին բաժանմանը։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։

«Եթե նույնիսկ դա վերաբերել է Ադրբեջանի միջև մեր սահմանագծմանը, ապա այդտեղ կոնկրետ խնդիր ունենք կատարելու` չկան պայմաններ դեմարկացիայի և դելիմիտացիայի գնալու։ Հարցն այն է, որ այդ աշխատանքներն արվում են այն ժամանակ, երբ գոյություն ունի խաղաղության պայմանագիր»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` սահմանազատում և սահմանագծում տեղի է ունենում այն ժամանակ, երբ թշնամի երկրները վերածվում են հարևանների, ստեղծվում են միջկառավարական խառը հանձնաժողովներ, որոնք էլ իրականացնում են այդ աշխատանքները։ Օհանյանը նշեց` համոզված է, որ այն կարևոր ռազմավարական կետերից, որտեղից առանց որևէ պատերազմի ենք հետ քաշվել և հանձնել ադրբեջանցիներին, հետագայում իրական սահմանազատման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջանալու ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում։

Սա, ըստ Օհանյանի, շատ վտանգավոր պայմաններ կարող է ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ սահմանագծման աշխատանքներում հապճեպ որոշում կայացնել պետք չէ` յուրաքանչյուր թիզ հողի համար նախկինում տարիներով բանակցում էին, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ