«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքում, 2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։
Ավելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։
Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».