Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանին կալանավորել են՝ մեկ ցուցմունքի հիման վրա
Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արսեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։
Փաստաբան Արսեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կալանավորման որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով վիճարկել են թե հիմնավոր կասկածի առկայությունը, թե կալանավորման հիմքերը, մասնավորապես, նշել են, որ կալանավորման հիմքերն առհասարակ բացակայում են։ Բացի այդ՝ բարձրաձայնվել է նաև Օհանջանյանի առողջական խնդիրների հարցը, նա ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ինչպես նաև՝ երեք պատերազմների մասնակից է, բազմաթիվ մարտական գործողությունների մասնակցած անձ է, սակայն փաստաբանի փոխանցմամբ, Օհանջանյանին կալանավորել են՝ մեկ ցուցմունքի հիման վրա։ Փաստաբանը չմանրամասնեց՝ արդյոք Օհանջանյանի դեմ ցուցմունք տված անձի և Օհանջանյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ, սակայն վստահեցրեց՝ Օհանջանյանն առաջադրված մեղադրանքում իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում, պնդում է՝ նման բան չի եղել։
Նշենք, որ Օհանջանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն ցուցաբերվում է, թե ոչ, ինչին ի պատասխան փաստաբանը նշեց, որ այդ առումով որևէ խնդիր չկա, կապի մեջ են բուժաշխատողների հետ, անհրաժեշտ դեղորայքն ընդունում է, անհրաժեշտ բուժհետազոտությունները, զննությունն իրականացվում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.