Последние новости

Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը․ Պարտվել է մեր պետությունն ու պետականությունը

Եթե նույնիսկ դուք հաղթել եք ընտրություններում, ապա պարտվել է մեր պետությունն ու պետականությունը, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա իշխող ուժին հարց ուղղեց՝ արդյոք պատրաստվում են առաջիկայում ստորագրել մի փաստաթուղթ, որով կպարզվի, որ Տիգրանաշենը, Ներքին Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը կհանձնվի թշնամուն:

«Հնարավո՞ր է, որ կստորագրվի մի փաստաթուղթ, որով, առհասարակ, Արցախը կհանձնվի Ադրբեջանին, այսինքն՝ մենք կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները ու խաչ կքաշենք Արցախի, մեր հաղթանակների ու արժանապատվության վրա: Սրանք հարցեր են, որոնց դուք պետք է պատասխանեք, որ մենք հասկանանք, թե մեր երկիրն ուր է գնում», - նշեց Գրիգորյանը, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ