Последние новости

«ԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԱՎ «ՉՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՐԱՐ

Արշակ Կարապետյանը դարձավ նոր կառավարության կազմում Փաշինյանի ընդգրկած առաջին նախարարը: Ի դեպ, կառավարության կազմը նոր անվանել կարելի է մեծ վերապահումով. ընթանում է զանցառու և բոլոր առումներով՝ թե՛ ռազմական, թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատներում ձախողված կապիտուլյանտի կառավարության պարզունակ վերադասավորման գործընթաց՝ չափազանց կասկածելի արտահերթ ընտրություններից հետո։ Ողջամիտ մարդկանց մեջ դժվար թե գտնվի գեթ մեկը, ով չի գիտակցում, որ կադրերի առումով աղքատ և բացառապես սեփական շահերով առաջնորդվող Փաշինյանի այս վերադասավորումը երկրին, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում։

Պաշտպանության նախարարությունը Հայաստանում միշտ եղել է ոչ միայն առանցքային, այլև առանձնահատուկ կառույց՝ լայնորեն հայտնի գործոնների պատճառով: Իսկ Արցախի մեծ մասի կորստի, հայկական պետության տարածքում թշնամական զորքերի գրեթե 3 ամիս ձգվող անարգել ներկայության, սահմանամերձ գյուղերի և հայկական դիրքերի հաճախ մարդկային կորուստներով ավարտվող գրեթե ամենօրյա գնդակոծությունների, վերջապես՝ տարածքային կորուստների ակնհայտ սպառնալիքի ներկայիս պայմաններում այդ կառույցի գործունակությունն ու անխափան աշխատանքը հիրավի գոյաբանական նշանակություն է ստանում հայ ժողովրդի համար։

Արժե՞ արդյոք նշել, որ այս խորապատկերին պաշտպանության նախարար նշանակված անձի նկարագիրն ու նրա ծառայողական ցանկը շատ բանի մասին են վկայում։ Եվ, պետք է խոստովանել, Արշակ Կարապետյանը առավել քան համապատասխանում է պետության փլուզման 2018 թվականի գարնանից իրականացվող, իսկ սեպտեմբերի 27-ից խոր ողբերգական բնույթ ստացած ուղեգծին։ Նրա աշխատանքային կենսագրությունը բառացիորեն լեփ-լեցուն է մութ բծերով, որոնցով Կարապետյանն աչքի է ընկել Պաշտպանության նախարարությունում կարևոր պաշտոններ զբաղեցնելու տարիներին, չենք խոսում արդեն Փաշինյանի իշխանության գալուց հետո կարիերայի աստիճաններով հասարակության համար տարօրինակ վերելքի մասին։

Ռուսաստանյան ռազմական բուհերում մասնագիտական կրթություն ստացած և ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիան ոսկե մեդալով ավարտած Արշակ Կարապետյանը հայտնի է նախևառաջ նրանով, որ հեռացվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Ռազմական բազմաթիվ փորձագետներ այն ժամանակ հավաստեցին, որ հենց նա է 75 հայ զինվորների մահվան գլխավոր մեղավորը՝ հակառակորդի գրոհի նախապատրաստման մասին հետախուզական տվյալների անբավարարության և անճշտության պատճառով։ Ըստ մամուլի հաղորդած տվյալների, աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո նա մեկնել է Մոսկվա, իսկ 2018-ի փետրվարին՝ կրկին բարձր պաշտոն ստացել. ռազմական կցորդ՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատանը։

Այն ժամանակ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հանդես էին գալիս այդ նշանակման քննադատությամբ՝ անվանելով դա «տարօրինակ»։ Սակայն արդեն նույն տարվա դեկտեմբերին Կարապետյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, ընդ որում վերջինս հայտարարեց, թե Ապրիլյան պատերազմի օրերին հետախուզական տվյալների պակաս, իբր, չի եղել։ Թե ինչ արժանիքների համար Կարապետյանը ստացավ այդ պաշտոնը, անհասկանալի է, բայց լրատվամիջոցները գրում էին, որ դա պայմանավորված էր «Մարտի 1»-ի գործով Փաշինյանի ուզած ցուցմունքները տալու նրա համաձայնությամբ։

Ի դեպ, Արշակ Կարապետյանը երկու անգամ ցուցմունք է տվել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովին։ Ինչպես հայտնի է, զեկույցն առ այսօր հրապարակված չէ, սակայն հանձնաժողովի անդամ, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ տեքստում էական տեղ է հատկացված պատերազմի ընթացքում Կարապետյանի ձախողումներին ու բացթողումներին՝ պնդելով, որ դրանք հիմք են տալիս քրեական գործ հարուցել նրա դեմ։ Գորգիսյանի խոսքերով՝ այդ բացթողումների մասին գիտի նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, սակայն, նախընտրել է լռել՝ Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի ցուցաբերած առանձնահատուկ բարեհաճության պատճառով:

Ինչեվէ, փաստը մնում է փաստ. հենց Արշակ Կարապետյանն էր «գերագույն գլխավոր հրամանատարի» ռազմական խորհրդականը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թե հատկապես ինչ խորհուրդներ է նա տվել և ընդհանրապես ինչպիսին էր նրա դերն այդ ողբերգական օրերին՝ պարուրված է անհայտության քողով, բայց հայտնի է պատերազմի ինչպես ընթացքը, այնպես էլ ելքը։ Ամեն դեպքում և՛ ռազմական ղեկավարությունը, և Փաշինյանի շրջապատում ընդգրկված բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել ռազմական ոլորտին, պատասխանատվության իրենց բաժինն են կրում պարտության համար, և Կարապետյանը բացառություն չէ։ Բայց արժե՞ արդյոք զարմանալ, որ պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ նա ի վերջո դարձավ ՀՀ պաշտպանության նախարար։

Ընթացիկ տարվա ապրիլին Փաշինյանը նրան նշանակեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ Տիրան Խաչատրյանի փոխարեն, հուլիսի 20-ին ազատեց պաշտոնից ու միանգամից նշանակեց նախարարի առաջին տեղակալ, իսկ օգոստոսի 2-ին՝ արդեն պաշտպանական գերատեսչության ղեկավար։ Հայոց բանակի և պետության առջև ծառացած վիթխարի խնդիրների խորապատկերին զինված ուժերը ղեկավարելու է չափազանց անմիանշանակ անցյալով, ծառայողական ցուցակում ծանր ձախողումներ ունեցող և վերջին երեքից ավելի տարիների ընթացքում Փաշինյանի ձեռքի տակ որոշակի գործառույթներ իրականացրած մարդը: Կապիտուլյանտի բարեհաճությունը վայելող գեներալ. ինքնին այս փաստը կարող է մեծ կասկածներ առաջացնել ցանկացածի մասնագիտական և մարդկային հատկանիշների վերաբերյալ։ Իսկ այն հարցը, թե ինչ սպասել խոստացված «բարեփոխումից», այսպիսի նախարարի պարագայում արդեն զուտ հռետորական է։

Նշենք պաշտպանության նորաթուխ նախարարի կենսագրության ևս մեկ ուշագրավ փաստ. նա երկու անգամ ուսումնառության է մեկնել Արևմուտք։ 2006-ին անգլերեն է սովորել (ռազմական սպեցիֆիկայով) Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի դասընթացներում: Իսկ 2011-ին դասընթաց է անցել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցում. ուսումնական հաստատություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի ռազմագիտության հետ։ Արևմտյան որակյալ կրթությունը ցանկացած այլ դեպքում կգնահատվեր որպես մեծ առավելություն, սակայն այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների խորապատկերին պաշտպանության նախարարի քաղաքական նախասիրությունների հարցը լուրջ բնույթ է ստանում։

Վերն ասված ամենը թույլ է տալիս վստահորեն պնդել, որ Կարապետյանը լինելու է այնպիսի նախարար, որը հլու-հնազանդ կատարելու է Փաշինյանի ցանկացած հրաման, այդ թվում՝ հայկական տարածքների հանձնման։ Ինչպեսև, ըստ էության, բոլոր նրանք, ումով շրջապատում է իրեն կապիտուլյանտն այս օրերին. Եվ խնդիրն այստեղ բնավ միայն նրա վերաբերյալ առկա ծավալուն կոմպրոմատը չէ, այլև հայկական բանակի ու պետության ներկայի և ապագայի նկատմամբ մոտեցումների ընդհանրությունը։ Գեներալ-մայոր Կարապետյանին այդչափ կարևոր պաշտոնում նշանակելու այլ պատճառներ գտնելը շատ դժվար է։ Եվ դա նույնքան վեր է որևէ կասկածից, որքան ոչ միայն աշնանային պատերազմի արդյունքների, այլև կապիտուլյանտի հետագա ցանկացած որոշման համար պատասխանատվությունը Փաշինյանի հետ կիսելու անխուսափելիության փաստը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НИКОЛ ГОТОВИТ НОВУЮ ЭТНИЧЕСКУЮ ЧИСТКУ – УЖЕ В АРМЕНИИ
    2025-07-21 10:00

    С началом июля в соцсетях и СМИ стали появляться сообщения и истории об арцахских семьях, оставшихся без жилья. Об одинокой больной женщине, которую приютила сердобольная местная жительница – на время. О семье погибшего воина, в которой жена, получающая зарплату в 85 тысяч драмов, тащит на себе мать и троих детей. О двух пожилых супругах: муж перенес операцию на сердце, ему нужны дорогие лекарства, жена – инвалид второй группы. Во всех публикациях такого рода один вопрос: как и где жить этим семьям, если нет денег на аренду жилья?

  • ТРАМП ГОТОВ ВМЕШАТЬСЯ В ВОПРОС ПЛЕННЫХ – НИКОЛ ПРОТИВ?
    2025-07-16 09:57

    Вчера газета «Грапарак» опубликовала сенсационную информацию относительно ситуации с армянскими пленными и, в частности, о фактическом бездействии в этом вопросе властей РА. Ссылаясь на свои источники, издание сообщило, что влиятельным армянам США удалось выйти на самого Трампа, и тот выразил готовность вмешаться в вопрос освобождения Рубена Варданяна, но с одним условием.

  • ВСЯ НИКОЛОВСКАЯ РАТЬ: НЕ ТОЛЬКО ДЕГРАДАЦИЯ, НО И ДЕГУМАНИЗАЦИЯ
    2025-07-14 09:22

    История Лианы Арутюнян, отправленной в тюрьму с 8-месячной дочкой на руках только за неявку на судебное заседание по делу, где она изначально проходила свидетелем, всколыхнула армянскую общественность. Совершенно необъяснимая жестокость судьи в отношении матери троих несовершеннолетних детей шокировала людей, казалось бы, давно привыкших к полному произволу в правоохранительной и судебной системе.

  • "АРМЕНИЯ – ПРОТИВ, "ГД" – ЗА": ПОЧЕМУ ТАК ВСПОЛОШИЛСЯ МИД РА?
    2025-07-11 09:26

    Вчера, после завершения встречи Пашиняна с Алиевым в Абу-Даби, в ходе которой сбылись худшие для Армении экспертные прогнозы, сотрудники пашиняновского МИД в течение одного дня выступили аж с четырьмя заявлениями. Причем два из них – пресс-секретаря Ани Бадалян фактически опровергали достаточно откровенное интервью, которое дал радио Азатутюн замминистра ИД Мнацакан Сафарян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ