Թանկացումները շարունակվում են
Հայաստանում թանկացումները շարունակվում են: Մասնավորապես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3 տոկոս գնաճ: Իսկ սուրճը, թեյն ու կակաոն թանկացել են 0.4 տոկոսով:
Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը հուլիսին հունիսի համեմատ էժանացել են 1.4 տոկոսով: Բայց նախորդ տարվա հուլիսի համեմատ, այն թանկացել է 13.5 տոկոսով:
Մրգի շուկայում ևս արձանագրվել է գների նվազում՝ 13 տոկոսով: Յուղերի ու ճարպերի շուկայում այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 33.8 տոկոս գնաճ, բայց հունիսի համեմատ այն նվազել է 2.8 տոկոսով:
Արևածաղկի ձեթն այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել է 75.2 տոկոսով, բայց այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 7 տոկոսով նվազել է:
Շաքարավազի շուկայում նախորդ տարվանից սկսված գնաճը դեռ շարունակում է պահպանվել. այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գինը բարձրացել է 39.4 տոկոսով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկաներում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 12.1 տոկոս գնաճ, իսկ այս հուլիսին հունիսի համեմատ՝ 0.5 տոկոսով նվազել են գները:
Թանկացել է նաև մսամթերքը: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները ևս բարձրացել են՝ 0.5 տոկոսով: Իսկ մեկ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակները թանկացել են 9.2 տոկոսով:
Միայն ալկոհոլային խմիչքի գնաճը այս տարվա հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6, իսկ այս հունիսի համեմատ՝ 0.1 տոկոս, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.