Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ․ ՄԱԿՈՒՆՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՎԱՏ ՈՐՈՇՈՒՄ Է
Մակունցի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում վարչապետի կողմից վատ որոշում է, ինչպես իր մյուս նշանակումների դեպքում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
«Նրանք ԱՄՆ-ից հետ են կանչել փորձառու դեսպանի՝ Վարուժան Ներսեսյանին՝ նրան փոխարինելով անկարող և անփորձ անհատով, որը Փաշինյանի մտերիմներից է՝ կուսակցության անդամ։ Դա շատ վատ հետևանքներ է ունենալու թե՛ Հայաստանի, թե՛ հայության շահերի համար, խառնելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, վատ ազդեցություն է ունենալու ամերիկահայության վրա, որը դեմ է այս նշանակմանը»,- նշեց Սասունյանը։
Նա հայտնեց, որ ամիսներ առաջ զգուշացրել են Փաշինյանին, որ չանի նման բան։
«Բայց, ինչպես միշտ, Փաշինյանը չի լսում որևէ մեկի խորհուրդը՝ անում է այն, ինչ ինքն է միակամ ցանկանում։ Մենք՝ որպես հայրենասեր հայեր, պատրաստ ենք աջակցել մեր դեսպանին, մեր կառավարությանը՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Եթե մենք ցանկանում ենք Մակունցին օգնել, ապա նա ևս պետք է ցանկանա, որ մենք դա անենք։ Եթե նա ցանկանա դա, մենք պատրաստ ենք աջակցել մեր խորհուրդներով ու մեր կապերով։ Բայց, ինչպես ասացի, դա նրանից է կախված՝ եթե չցանկանա մեր խորհուրդները լսել, ապա մենք չենք էլ կարողանա նրան խորհուրդ տալ և աջակցել։ Սա ինձ իմ 50 տարվա փորձն է հուշում՝ Հայաստանի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք»,- նշեց Սասունյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).
-
2025-07-18 05:12
Главу азербайджанской диаспоры на Урале Шахина Шыхлинского объявили в федеральный розыск. По предварительным данным, он находится в Москве, рассказал URA.RU осведомленный источник.
-
2025-07-18 05:06
Католикос всех армян Гарегин Второй 17 июля в Первопрестольном Святом Эчмиадзине принял участников программы Армянского всеобщего благотворительного союза (AGBU) «Фокус» в сопровождении председателя Союза в Армении, члена центрального управления Союза Вазгена Якубяна. Об этом сообщили в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-18 05:02
Комиссия по регулированию общественных услуг (КРОУ) получила сообщение о нарушениях, допущенных компанией «Электрические сети Армении», представленное Министерством территориального управления и инфраструктур РА. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в КРОУ.