«Հրապարակ»․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ 30 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉՄԻԱՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԻ
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Նարեկ Զեյնալյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովինը` Հերիքնազ Տիգրանյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսևորել և մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին»,–գրում է թերթը։
Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջև ձևավորված անդունդը։
Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա և կսկսվի առճակատման փուլը։
Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։
Նշենք, որ այս անորոշությունն է նաև պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։
«Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում և որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.