Թաղավարդն ու Կարմիր Շուկան կապահովվեն ջրով
Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունը 20 կմ ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Տեղի բնակիչները օգնության համար դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոնին, քանի որ ջրամատակարարման մոտակա կայանը սահմանազատման գծի մոտ է գտնվում:
Հեռավոր Թաղավարդ գյուղի ջրատարի վրա աշխատանքներ են իրականացվում 2021 թ․-ի հունիսի 11-ից։ Մեկնարկային-կարգավորման աշխատանքներից և 20 կմ երկարությամբ ջրագծի գործարկումից հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով:
«Ներկայումս անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականացվում Թաղավարդ բնակավայրի ջրատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում: Այդ ջրատարն անցնում է սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով էլ անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի ներկայությունը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.