Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանը ժպիտով է վերաբերվում այս որոշմանը
ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին թողեց կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի արժանի չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։ Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանը, որը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ. Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը, միևնույնն է, ազատ է արձակվելու, չկասկածեք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նա նաև խնդրանքով դիմել է դատավորներին։
«Հա մեկ էլ մի բան, հարգելի որոշ դատավորներ, խնդրում եմ ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել և ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ և արդար, սակայն հետո գալ և կայացնել ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։ Այդ կտերը ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»,– եզրափակել է պաշտպանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).