Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ
«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ, տեղեկացնում է News.am-ը։
Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Նշենք, որ առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել էր 53 պատգամավոր և ընդամենը մեկ ձայն չէր բավականացրել ընտրվելու համար:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին - խմբ), հարգելի պատճառներով բացակայում էր նիստից։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.