ՌԴ-ն միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության խնդիրներին
Ռուսաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների մշակութային և պատմական ժառանգության խնդիրներին: Բոլորը դա գիտեն: Այս մասին ասաց ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք մի քանի ամիս է, ինչ խանգարում են հայ հոգևորականներին մուտք գործել Դադիվանքի վանք:
«Համոզված ենք, որ սա հումանիտար կարևոր թեմա է, որը մենք պարբերաբար բարձրացնում ենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են ուխտավորների խմբերին, ովքեր այցելում են Դադիվանք, Ամարաս և Գանձասար վանքեր: Մենք վճռականորեն աջակցում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության վաղ կազմակերպմանը, որը կարող է տեղում գնահատել գործերի վիճակը: Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է»,- ասաց նա:
Ինչպես արդեն հաղորդվել էր, Ադրբեջանն արդեն երեք ամիս է, ինչ արգելում է հայ քահանաներին մուտք գործել Դադիվանք (12-13 -րդ դարերի հայկական վանք, որը ադրբեջանական իշխանությունները քարոզչական նպատակներով առանց որևէ պատմական հիմնավորման որպես ալբանական տաճար էին ներկայացնում - խմբ.): Նրանց նույնիսկ արգելված է մուտք գործել վանական համալիրի տարածք: Դադիվանքը նաև զրկվել է իր ուխտավորներից. Ադրբեջանն այս տարվա մայիսից նրանց արգելել է տաճարի տարածք մտնել և կրկին` առանց որևէ պատճառաբանության, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.