ԸՆԴԱՐՁԱԿ ՔԱՐԵ ՏՈՒՆ՝ ՀՈՂԱՇԵՆ, ԿԻՍԱՎԵՐ ՍԵՆՅԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի կլիմայական պայմանները զգալի են դարձրել կենցաղավարության տարրական պայմանների բացակայության խնդիրը: Փոքրիկ սենյակում երկու երեխա մեծացնելը բավականին բարդ է եղել: Ընտանիքի հայրը՝ զինվորական Արմանը, որոշել է ընդարձակել տարածքն ու քարե տուն կառուցել, սակայն երազանքը հեշտ իրականացվողներից չի եղել:
Հայրենիքի պաշտպանությունն ու ընտանիք հոգսերը նույն պատասխանատվությամբ ստանձնած երիտասարդ զինվորականին աջակցել են բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Թեև տան կառուցման ժամանակահատվածն առանձնապես բարեհաջող չի եղել, սակայն գործընկեր կազմակերպությունների աջակցությունն ու տանտերերի համառ ջանքերը ցանկալի արդյունք են տվել. Տորֆավանում բնակվող Գալստյաններն այժմ արդեն ընդարձակ ու լուսավոր, քարե տան տեր են դարձել:
«Որդիս դիրքերում է՝ սահմանին. իր ընտանիքն ու մեր հայրենիքն է պաշտպանում: Ես պիտի փորձեմ փոխանցել ոչ միայն իմ, այլև որդուս զգացողությունները: Տարիներ առաջ մտածում էի՝ կլինի՞ մի օր, որ տղաս իր ընտանիքով քարե տան մեջ ապրի ու շարունակի մնալ իր գյուղում: Այժմ հանգիստ խղճով ասում եմ, որ երազանքներս իրականություն են դարձել»,- ասել է տանտիրոջ հայրը՝ Նվեր Գալստյանը:
«Հոգով և մտքով հարուստ մարդը խնդիրները հաղթահարելու իր բանաձևն ունի։ Նա դա անում է համբերատար, հավատով ու կամքով։ Համոզված եղեք, որ դուք այդ կամքն ու օրինակը փոխանցում եք ձեր զավակներին։ Հարյուրավոր խոսքերի փոխարեն` նրանք տեսնում են տունը շենացնելու և հայրենիքը սիրելու գործնական օրինակներ։ Դժվար օրերն արդեն անցյալում են։ Նոր նպատակներ սահմանեք և նույն վճռականությամբ իրագործեք դրանք»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այն վիճակը, որը տեսել ենք առաջին այցելության ժամանակ և հիմա՝ անհամեմատելի է: Հողե պատեր կային, ամբողջ ընտանիքը մեկ սենյակում էր հավաքվել: Այժմ ամբողջովին այլ պատկեր է: Հին՝ խոնավ ու հողաշեն սենյակից ոչինչ չի մնացել: Հիմա ընտանիքն ապրում է կոմունալ հարմարություններով, ընդարձակ ու լուսավոր տան մեջ: Թեև համավարակը զգալի ազդեցություն ունեցավ մեր ծրագրերի ընթացքի վրա, սակայն ընդհանուր առմամբ՝ հաջողեցինք: Բոլորս գիտակցում էինք, որ պետք է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Միասին՝ հաջողեցինք», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են գրանցում հանրապետության տարբեր մարզերում: Գործակցող կողմերն ընթացիկ տարում նախատեսում են տան երազանքն իրականություն դարձնել 84 ընտանիքի համար: Շահառուների ցանկում կան այնպիսի ընտանիքներ, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: