Իրանը նախազգուշրել է Պարսից ծոցում միջադեպեր հրահրելու փորձերի մասին
Իրանը համաշխարհային հանրությանը նախազգուշացնում է Պարսից ծոցում արհեստականորեն միջադեպեր հրահրելու փորձերի մասին: Այս մասին հինգշաբթի հաղորդել է IRNA գործակալությունը` վկայակոչելով ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադիի` ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակը: Այն ուղարկվել է ի պատասխան Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և Լիբերիայի` ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցիչների համատեղ հաղորդագրությանը, որոնք մեղադրել էին Թեհրանին օգոստոսի 3-ին Արաբական ծովում Mercer Street նավթատարի վրա հարձակման մեջ:
«Առանց որևէ ապացույց ներկայացնելու իրենց պնդումները հիմնավորելու համար վերոհիշյալ նամակի հեղինակներն այնպիսի անորոշ տերմինների են դիմել, ինչպիսիք են «շատ հավանական է»,« նախնական գնահատականներ» և «մեկ կամ մի քանի անօդաչու թռչող սարք», ինչպես նաև` այնպիսի անորոշ տերմինաբանությանը, ինչպիսիք են «միջազգային գործընկերներ», «Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել Mercer Street նավի վրա հարձակման համար»,- ասել է դիվանագետը:
«Այս անհիմն պնդումը, որն առաջին անգամ Իսրայելի ռեժիմն առաջադրել է ակնհայտ քաղաքական նպատակներով հարձակումից անմիջապես հետո, իրականում սխալ է, քաղաքական և էթիկապես անպատասխանատու և ուստի կտրականապես մերժվում է: Մենք զգուշացնում ենք Պարսից ծոցում և ընդհանուր տարածաշրջանում ծովային միջադեպեր արհեստականորեն ստեղծելու կասկածելի փորձերի մասին: Նման անպատասխանատու գործողությունները վնասում են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը և պետք է անհապաղ դադարեցվեն»:
«Երկար առափնյա գծով, Կասպից ծովում բազմաթիվ նավահանգստային օբյեկտներով, Պարսից և Օմանյան ծոցերով, ինչպես նաև ծովային նավերի ուղիների բարձր հզորությամբ` Իրանի Իսլամական Հանրապետությունը չափազանց շահագրգռված է ծովային անվտանգության և նավագնացության ազատության հարցում` մեծ նշանակություն տալով դրանց»,- շարունակեց Էրշադին:
«Հետևելով այս նպատակին և իր վաղեմի քաղաքականությանը, հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին` Իրանը նաև զգալի ներդրում է ունեցել ծովային անվտանգության և նավագնացության ազատության ապահովման գործում: Հնդկական օվկիանոսում և հարակից տարածքներում ավելի քան մեկ տասնամյակ Իրանի ռազմածովային ուժերի տեղակայումը` ի պաշտպանություն ծովահենության դեմ պայքարի միջազգային ջանքերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս ճանաչել է զեկույցներում և Անվտանգության խորհրդի կողմից հաստատվել բազմաթիվ բանաձևերում»:
Միացյալ Թագավորությունը, Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանին մեղադրում են հուլիսի 30-ի գիշերը Լիբերիայի դրոշով Mercer Street քիմիական տանկերի վրա հարձակման համար: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են անձնակազմի երկու անդամի` Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մահվան մասին: Լոնդոնը և Վաշինգտոնը հայտարարել են, որ խորհրդակցում են դաշնակիցների հետ` հարձակմանը համաձայնեցված պատասխան տալու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.