ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է հայ գերիների դեմ շինծու դատավարությունների մասին
Այսօր ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ գործողություններին, տեղեկացնում է Lurer.com-ը:
Պատասխանելով հարցին, որ Բաքուն խոչընդոտում է հայ ուխտավորների և հոգևորականների մուտքը Դադիվանք, Բիկանտովը նշել է. «Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը: Մենք այս թեման պարբերաբար քննարկում ենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են Դադիվանք, Ամարաս և Գանձասար այցելող ուխտավորներին: Մենք աջակցում ենք տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ -ի առաքելության մուտքի կազմակերպմանը, որը կարող է տեղում գնահատել իրավիճակը: Խնդիրը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է»:
Ալեքսանդր Բիկանտովը, անդրադառնալով հուլիսի 28 -ին ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին և հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին, նշել է, որ ռուսական կողմը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հաճախակիացած զինված միջադեպերով:
«Առավել մտահոգիչ է այն փաստը, որ այդ միջադեպերն ուղեկցվում են մարդկային զոհերով: Ցավոք, չնայած ձեռնարկված բոլոր քայլերին, լարվածությունը չի թուլանում: Կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից․ խնդիրները հարկավոր է լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Բիկանտովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել նաև սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքների մեկնարկի գործընթացում:
«Այս քայլերը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանումը կնպաստեն, որպեսզի Անդրկովկասը դառնա կայունության և անվտանգության գոտի` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին համապատասխան», - հավելել է դիվանագետը:
Հարցին, որ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունների դրույթները և շինծու մեղադրանքներ ներկայացնել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է.
«Ռուսաստանի դիրքորոշումը վաղուց հայտնի է, այն չի փոխվել: Այս հարցը մշտապես մեր վերահսկողության տակ է։ Շփումները շարունակվում են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների մակարդակով: Օգոստոսի 2 -ին ԼՂ -ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.