Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:
Հունական Պելոպոնես թերակղզում ու Էվբեյա կղզում այս գիշեր հրդեհները նոր ուժով են բռնկվել։ Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ կրակը դեռ չեն կարողանում հսկողության տակ վերցնել։
Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները, աղետի վայր են մեկնել հրշեջ ծառայության ավելի քան 170 աշխատակիցներ, շուրջ 50 հրշեջ մեքենաներ, վեց ուղղաթիռներ ու մեկ հրշեջ ինքնաթիռ:
Աթենքի տեղեկատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Էլիդա շրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են մոտ 20 տուն և մոտենում են Օլիմպիայից հյուսիս-արևմուտք գտնվող Լալաս բնակավայրին:
Ավելի քան 100 հրշեջներ շարունակում են ջանքեր գործադրել Էվբեյա կղզում հրդեհների տեղայնացման ուղղությամբ: Այնտեղ կրակն արդեն 150 տուն է ոչնչացրել։ Երկու գյուղերի բնակիչներին այսօր առավոտյան տարհանել են։
Ուժգին քամիները խանգարում են հրշեջներին։ Քամու պատճառով հրշեջ ինքնաթիռը նույնիսկ չի կարողացել մոտենալ կրակին։
Ըստ որոշ տվյալների` վերջին 24 ժամվա ընթացքում հրշեջները փորձել են 92 անտառային հրդեհ մեկուսացնել։
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասն իր հերթին հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:
Երեկ նա ասել էր, որ հուլիսին Հունաստանում 1584 անտառային հրդեհ է գրանցվել: Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ավելի վաղ նշել էր, որ Հունաստանը բախվել է 1987 թվականից ի վեր ամենասաստիկ շոգին:
Ըստ հունական ԶԼՄ-ների` Հունաստանի առանձին շրջաններում, մասնավորապես Էվբեյա կղզում ու Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.