Ինչ պետք են ունենան ՌԴ–ից եկող Հայաստանի քաղաքացիները «Վերին Լարսը» հատելու համար
Եթե Ռուսաստանի քաղաքացիները ցանկանում են Վրաստանի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով Հայաստան գալ, նրանք պետք է փաստաթղթերով վավերացված հիմնավորումներ ունենան։ Այդ նույն կանոնը գործում է նաև Հայաստանի քաղաքացիների համար` ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Ընդ որում, կորոնավիրուսի դեմ պատվաստված կամ պատվաստման կուրսն ամբողջությամբ չանցած (այսինքն ՝ երկուսի փոխարեն մեկ ներարկում ստացածները) քաղաքացիները Վրաստանի հետ սահմանին պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ՝ 72 ժամից ոչ ավելի վաղեմության ժամկետով, իսկ մտնելուց հետո 72 ժամվա ընթացքում պետք է հանձնեն ևս մեկ թեստ: Հակառակ դեպքում նախատեսվում է 2 000 լարի տուգանք` 320 հազար դրամ։ Ընդ որում, թեստը պետք է ներկայացնեն նաև պատվաստված քաղաքացիները։
Մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է լրացնեն առցանց հայտ, որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով պետք է մուտքագրվեն անձնական տվյալներ: Էլեկտրոնային փոստին կուղարկվի թվային կոդ, որը պետք է ներկայացնել սահմանին։ Պետք է նշել նաև Վրաստանում բնակության հասցեն։
Ներկայումս «Վերին Լարս» անցակետը ամեն օր հատում է 2-3 հազար քաղաքացի։ Նրանցից միայն 20%–ն է ՀՀ քաղաքացի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы:
-
2025-07-29 14:33
Услуги национальной платежной системы Armenian Card (ArCa) временно недоступны. Об этом сообщила пресс-служба компании.