ՔՊ-ական պատգամավորը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հողերի փոխանակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես ասել եմ, որ Տավուշում կան հայկական կոմին պատկանող հողեր, որ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, և կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր տիրապետության տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, տեղեկացնում է News.am-ը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որն դրանք փոխանակվեն, Ղալումյանը պատասխանեց. «Չեմ բացառում: Ես կարծում եմ, որ կա խնդիր, պետք է նստել, հասկանալ»:
Դիտարկմանը, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայվեն կամ ՀԱՊԿ-ի զորքեր, Ղալումյանն ասաց. «Մենք ՊԱՀԿ-ի հետ ունենք պայմանագիր, որ սահմանային խնդիրների դեպքում պարտավոր են միջամտել»:
Հարցին, թե Ղազախստանը, Ղրղզստանը կողմ կլինե՞ն զորքեր բերել տեղակայել Հայաստանում՝ հաշվի առնելով իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, նա արձագանքեց. «Չգիտեմ»:
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ Տավուշի մարզում ռուս սահմանապահների տեղակայման մասին. «Եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով: Նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը մեզ վրա չէին հարձակվել: Հիմա են հարձակվել, հիմա անհրաժեշտություն կա զորքեր տեղակայելու»:
Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն, որ վերաբերյալ փաստաթուղթ էր հրապարակվել, նա ասաց. «Այդ փաստաթուղթը վերաբերում է հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի սահմանների հետ կապված հարցերով, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Հանձնաժողովը դեռ չի ստեղծվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.