Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված
Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 17-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Պաշտպանության կողմը Սարգսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։ Ներկայացված բողոքը մակագրվել է ոչ թե մակագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, այլ՝
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից, վերջինս բողոքը մակագրել է ինքն իրեն։
Դատավոր Տիգրան Սահակյանի որոշումը պաշտպանի համար սպասելի էր։ Դեռևս մինչ բողոքի քննությանն անցնելը պաշտպանները դատական նիստի ընթացքում դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել՝ բարձրաձայնելով բողոքի մակագրման գործընթացի վերաբերյալ մտահոգություններ։
Էմին Խաչատրյանը հայտնեց. որ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել, որոշումը ստանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը, թեև
Վճռաբեկ դատարանից ևս հույս չունեն։ Պաշտպանության կողմը պատրաստվում է Վճռաբեկ դատարան դիմելով սպառել ներպետական ատյանները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.