Վանեցյան․ Եթե Արցախի հարցերով հանձնաժողով չստեղծվի՝ ուրեմն իշխանությունը հրաժարվում է Արցախից
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների առաջարկը համարում է հստակ քաղաքական ուղերձ՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը։
Ուղերձը, նրա խոսքով, այն մասին է, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։
Արթուր Վանեցյանը ներկայացրեց հանձնաժողովի՝ որպես առանձին միավոր գործելու կարևորությունը, հիշեցրեց, որ նման հանձնաժողով ժամանակին գործել է Գերագույն խորհրդի կազմում, իսկ երրորդ արցախյան պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը կրկին հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ թե՛ նման քաղաքական ուղերձի, թե՛ Հայաստանի խորհրդարանում Արցախի հարցերով լրացուցիչ տքնաջան աշխատանքի ակնհայտ կարիք է զգացվում։
«Եթե, այնուամենայնիվ, այս առաջարկը մերժվի, ապա մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը, ՀՀ-ում այսօր իշխանություն կազմողները փորձում են, կամ հետևողականորեն լվանում են իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում են Արցախից, լքում են Արցախը։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական, և Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օր ու գիշեր», - ասաց Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.