Արթուր Ղազինյան․ Թող Փաշինյանը գնա Արցախ ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ Արցախը չեն վստահում իշխանությանը։
«Մենք ձեզ Արցախ չենք վստահում, վստահեցինք, տեսանք ինչ եղավ», - ասաց նա։
Պատգամավորն իշխանությանը կոչ արեց պատասխանատվություն կրել իրենց իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր և դրական, և բացասական երևույթների համար։
Ղազինյանը պնդեց՝ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը։
«Այն ընդդիմությունը, որ երբեք Արցախը չի դիտարկելու Ղարաբաղի տարածք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ասեն, որ մեկ անգամ գնա Արցախ։
«Թող գնա Արցախ՝ իր հռչակած Հայաստանը, մեքենայով թող գնա Արցախ, վերջին անգամ եղել է ութ-ինն ամիս առաջ, թող գնա ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»», - հայտարարեց Ղազինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.