Последние новости

Թագուհի Թովմասյան․ ԱԳՆ-ն գլխատված է ու գործառույթները միանձնյա իրականացնում է Փաշինյանը

7-րդ գումարման Ազգային ժողովը պատմության մեջ կմնա Արցախը հանձնած խորհրդարան, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, թե 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը չունի որևէ իրավական փաստաթուղթ, որով արտահայտած լինի իր դիրքորոշումն Արցախի հարցում։

«Գոնե 44-օրյա պատերազմից հետո Արցախը, որ ավելի շատ ունի մեր կարիքը, «Իմ քայլը» խմբակցությունը ոչինչ էլ չի արել»,-ընդգծեց Թովմասյանը։

Ընդդիմադիր պատգամավոիր խոսքով՝ Արցախի հարցով շատ խնդիրներ կան քննարկելու՝ սկսած ամենատարրական հարցերից, վերջացրած միջազգային ճանաչման հարցով։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց, թե ստացվում է, որ, ինչպես օրինակ, ԱԳՆ-ն Հայաստանին պետք չէ, որովհետև երկար ժամանակ գլխատված նախարարություն է ու գործառույթները միանձնյա իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն, այս տրամաբանությամբ, կարելի է ԱԳՆ-ն էլ փակել ու ասել՝ կառավարությունը դրանով զբաղվում է։

Թովմասյանն ասաց, որ Արցախը Հայաստանի համար պետք է լինի կարևորագույն արժեք։

«Լավ հնարավորություն է հիմա տրված՝ ապացուցելու, որ Արցախը մեզ համար արժեք է, որովհետև 44-օրյա պատերազմում մենք տեսանք, որ առանց մեկ փամփուշտ կրակոցի, առանց ափսոսանքի հանձնվել է Արցախը. Արցախը մեզ համար պիտի շարունակի լինել երկրորդ հանրապետություն», - ասաց Թովմասյանը։

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, տեղեկացնում է Aysor.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ