Последние новости

Հայաստանի ատոմակայանի ռեակտորի թրծաթողումն ավարտվել է

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները ավարտվեցին։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։

«Այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:

Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով այժմ ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ:

ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները մեկնարկել էին հուլիսի 22-ին, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ