ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՎԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հերթական անգամ վերազանցել է լիազորությունները այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ հանցագործություն, ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը։
ԱԺ աշխատակազմն արգելել է լրատվամիջոցի հավատարմագրված ներկայացուցիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք։ Որպես արգելելու հիմնավորում աշխատակազմը նշել է, թե իբր Լիլիան Գալստյանը լուսանկարահանել է այնպիսի օբյեկտներ և սուբյեկտների, որոնց լուսանկարահանելն արգելված է։
«Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգն ու այլ իրավական ակտերն Աշխատակազմին չեն լիազորում լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքի արգելում, ավելին՝ նույն կարգն արգելում է Աշխատակազմին որևէ կերպ խոչընդոտել կամ միջամտել լրատվամիջոցի ներկայացչի գործունեությանը։ Իսկ համաձայն Սահմանադրության՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ եթե նրանք կատարում են այնպիսի արարք, որի համար լիազորված չեն, ապա թույլ են տալիս պաշտոնեական լիազորությունների անցում կամ չարաշահում։
Աշխատակազմի կողմից նշված խախտումների հիմքով, եթե Աշխատակազմն այն կարողանա հիմնավորել (ապացույցներ դրանց մասին և այլն), Աշխատակազմն իրավունք ունի կատարելու իրար պարտադիր հաջորդող երկու գործողություն. 1) գրավոր նախազգուշացնել լրատվական գործունեություն իրականացնող անձին, որի անունից հավատարմագրվել է լրագրողը (ներկայացուցիչը), 2) որից հետո միայն իրավունք կունենա վաղաժամկետ դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը։
Առանց այս գործողությունների կատարման ԱԺ-ի տարածք լրագրողի մուտքն արգելելը հանցագործություն է, որը նախատեսված է քրեական օրենգսրքի 164-րդ և 309-րդ հոդվածներով։
ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ սույն տեղեկությունն ընդունել ի գիտություն և հարուցել քրեական գործ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.