Последние новости

ԱԺ-ն ընդունեց ՔՊ-ի` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

67 պատգամավոր կողմ քվեարկեց ՔՊ-ի նախագծին, որը նախատեսում է 12 հանձնաժողով ձևավորել, ինչպես նաև առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները բաժանել: 27 պատգամավոր դեմ քվեարկեց նախագծին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կգլխավորի Արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության, եվրոպական ինտեգրման, առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովները:

«Հայաստան» դաշինքը կգլխավորի տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային և Եվրասիական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

Նշենք, որ Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ