ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը
Վեց երկրի շուրջ 800 զինծառայող կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում, ուրբաթ հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի ծառայության՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբի վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական պոլիգոնում:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունների նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի և միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ զորավարժություններին կներգրավվի նաև Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռներ, «Սու-24ՄՌ» և «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.