ՄԱԿ-ը կրկին զսպման կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ լարվածության սրմանը միտված գործողություններից և երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները»,- ասել է նա:
Սահմանին իրավիճակը լարված է մնում մայիսի 12-ից: Այդ ժամանակ հայկական ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը «սահմանի ճշգրտման» նպատակով փորձել է «որոշակի աշխատանք» իրականացնել Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում: Դրանից հետո երկու կողմերն էլ պարբերաբար հայտնում են միջադեպերի մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: