Վան ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՎԱՏԻ ՈՒ ԱՄԵՆԱՎԱՏԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այնպիսի մի վիճակում, երբ պետք է ընտրություն կատարի վատի, ավելի վատի, շատ վատի և ամենավատի միջև։ Այժմ ստիպված ընտրել է վատը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով Ոսկեպարում ռուսական ուղեկալ տեղադրելու մասին երեկ հայտնի դարձած իրողությանը։
«Երևի թե ոչ ոք չէր ուզի, որ իր երկրի սահմանները վերահսկողության տակ պահեր որևէ այլ երկիր, բայց կա այն, ինչ կա։ ՀՀ զինված ուժերն ունեն մարդկային ռեսուրսի, նյութատեխնիկական խնդիրներ։ Շատ դեպքերում զինծառայողների թիվը մարտական արդյունավետ հերթապահություն իրականացնելու համար չի հերիքում՝ մանավանդ այսօր մեր երկիրն Ադրբեջանի հետ ունի 410 կմ նոր սահման», - ասաց ռազմական փորձագետը։
Վան Համբարձումյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը, տեսնելով, որ սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանն ունի լուրջ հավակնություններ, և ինքն ունակ չէ զսպելու այդ հավակնությունները, օգնության համար դիմում է ռուսական կողմին։
«Այժմ Ադրբեջանի համար առկա են բարենպաստ պայմաններ՝ կրկին գնալու իրավիճակի սրացման։ Եվ այս իրավիճակում սահմանի երկայնքով ռուսական ուղեկալներ տեղադրելը չարյաց փոքրագույնն է։ Իհարկե, առավել ընդունելի կլիներ, եթե հայ-ադրբեջանական սահմանին կանգանծ լինեին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը»,- նշեց ռազմական փորձագետը։
Համբարձումյանի կարծիքով՝ ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ ադրբեջանական կողմը փորձելու է սադրանքների և սրացումների գնալ ամենատարբեր ուղղություններով։
«Ադրբեջանն ուզում է առավելագույնը «պոկել» Հայաստանից՝ անկլավներ, միջանցք և այլն, որոնց նախկինում չէր հավակնում», - ասաց ռազական փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.