Արմեն Բադալյան․ Այս խորհրդարանում ընդդիմությունը չպայմանավորվող է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր խորհրդարանի մի քանի օրվա աշխատանքը ցույց տվեց, որ նոր Ազգային ժողովը որակապես տարբերվում է նախորդից, մասնավորապես, ընդդիմության տեսակետից: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը:
«Եթե իշխող մեծամասնության մեջ ոչինչ չի փոխվել ինտելեկտուալ տեսակետից, այս կամ այն քաղաքական գործընթացին մասնակցելչմասնակցելու տեսակետից, ապա ընդդիմության մոտ շատ բան փոխվել է: Տեսանելի է, որ այս խորհրդարանի ընդդիմությունը ԲՀԿ, առավել ևս «Լուսավոր Հայաստան» չէ: Այս ընդդիմությունը չպայմանավորվող է:
Եթե հիշում եք, նախկինում վարչապետը կարող էր մտնել սուրճ խմել ԼՀԿ ղեկավարի սենյակում, որից հետո ԼՀԿ-ն քվեարկում էր այնպես, ինչպես վարչապետին էր ցանկալի: Ի դեպ, հենց դրա պատճառով էլ այդ ուժը դուրս թռավ քաղաքական գործընթացներից: Մենք տեսնում էինք, որ ԼՀԿ-ն այնպիսի օրենքներ է բերում խորհրդարան, որը կցանկանար քաղաքական մեծամասնությունը բերել, բայց քանի որ ինքն ամաչում էր դա անել, այդ կեղտոտ գործը անում էր «Լուսավոր Հայաստանը»: Հիմա այդպիսի գործընթաց չկա»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ այս ընդդիմությունը որևէ դեպքում չի գնալու իշխանության հետ պայմանավորվելու ճանապարհով. «Երկրորդն այն է, որ ի տարբերություն ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, այս խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը շատ ավելի նորմալ հարաբերություններ ունեն: Եթե հիշում եք, ժամանակին ԲՀԿ-ին պետք էր ՍԴ դիմել և մեկ ձայն չէր հերիքում: Նրանք դիմեցին ԼՀԿ-ին, որ մեկ ստորագրություն տան, ԼՀԿ-ն չտվեց: Իսկ նոր ԱԺ-ում տեսանք, որ «Պատիվ ունեմ»-ը ինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկեց «Հայաստան» դաշինքի անդամ, քաղբանտարկյալներից մեկի թեկնածությունը»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:
Երրորդ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այս ԱԺ-ում ընդդիմությունը քաղաքական ինտելեկտի տեսակետից գերազանցում է նախորդ խորհրդարանի ընդդիմադիրներներին. «Էլ չեմ ասում, որ իշխող քաղաքական ուժի նկատմամբ շատ ավելի բարցր է: Հաջորդն այն է, որ «Հայաստան» դաշինքը կարողանում է իր օրակարգը պարտադրել, ոչ թե հանդես գալ միայն իշխող թիմի ներկայացրած որևէ գործընթաց քննադատելով, այլ շատ դեպքերում ինքը իր թեման առաջադրել և ստիպել, որ նրանք հարաբերվեն այդ օրակարգի հետ:
Իշխող թիմի վարքը ևս փոխվել է. եթե նախորդ ԱԺ-ում իրենց հանգսիտ էին պահում, շատ մեծամիտ էին վերաբերվում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ հասկանալով նրանց դերչը քաղաքական գործընթացում, իսկ հիմա վերջին մի քանի օրվա ընթացքում իշխող թիմը շատ զուսպ է իրեն պահում: Հասկանալի է, որ վերևից հրահանգ է տրված, որ չփորձեն սրել, որովհետև քաղաքական բառապաշարի առումով իշխող թիմը զիջում է, քաղաքական համապատասխան փորձառությունը չունեն»,-ասաց քաղտեխնոլոգը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.