«Քաղաքացիական պայմանագիրը» նիստ է արել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախօրեին նիստ է արել, որտեղ վերջնականապես որոշվել են, թե ովքեր են լինելու ՔՊ-ին բաժին հասած ԱԺ հանձնաժողովների նախագահները:
ՔՊ խմբակցության News.am-ի աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի թեկնածությունը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կլինի Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, և Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ի ներսում թեժ քննարկումներ են ընթացել մասնավորապես, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության շուրջ: ՔՊ խմբակցության մեծամասնությունը դեմ է եղել, որ այն զբաղեցնի Արսեն Թորոսյանը, որի արդյունքում էլ ընտրությունը կանգ է առել Նարեկ Զեյնալյանի վրա:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ նիստում Դոնթի բանաձևի համաձայն բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները, որոնցից 9-ը բաժին հասավ ՔՊ-ին, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությանը:
«Հայաստան» խմբակցությանը բաժին հասան Տնտեսական հարցերի հանձնաժողովը, Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը և Մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.