ՄԻՊ-ն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 6-ին հանդիպել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am-ը:
Պաշտպանն ընդգծել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքը, համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման ու լուծման հարցերում:
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.