Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:
«Մինչև խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:
«Փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, ոռոգման ջուրն է, չգիտեմ գյուղտեխնիկան է, փողոցներն է, ճանապարհներն է, կփորձենք տեսնենք կստացվի: Հիմա մենք բազմավեկտոր գյուղատնտեսություն ենք զարգացնելու: Առաջ, որ 60 հազար գլուխ ոչխար էինք պահում, դրա մասին մոռանում ենք, դա այլևս հնարավոր չէ: Մոռանում ենք հազարավոր հեկտարների վբրա ցորեն գարի ցանելը, մինչև Արաքսի հովիտ ցանում էինք: Հիմա փորձելու ենք մեր հողատարածքներում բարձր արժեք ունեցող մթերքներ մշակել, որի պահանջարկն էլ կա, կաթիլային ոռոգման անցել, լրիվ ուրիշ ուղղությամբ զարգանանք: Կփորձենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասաց նա:
Ներսես Շադունցըն անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին արդեն 3 ամիս է, մեր պետության տարածք է մտել, նաև Սյունիքի մարզում, ասաց, որ անհանդուրժելի է նման իրավիճակը:
«Եթե մեկը մտնի մեր բնակարան, կամ հողատարածք, ասի էս մասը իմն է, չենք հանդուրժի չէ, բա ի՞նչն է պատճառը, որ թողնում ենք, չենք ասում էս ո՞ւր: Ո՞ւր կորավ մեր հայրենասիրությունը, ասում ենք, ամենահայրենասեր ազգն ենք: Մենք ազգովի հիվանդ ենք, լավ բժիշկ ճարենք, պառկենք բուժվենք, վեր կենանք ու 0-ից սկսենք»,- եզրափակեց իր խոսքը համայնքապետը:
Հարցին, թե արդյոք պահանջել են նրա հրաժարականը, ինչպես տեղի ունեցավ մյուս մարզերում, Շադունցն ասաց, որ իրենից հրաժարական չեն պահանջել. «Այնպես չի, որ եսիմ ինչ գործ է, մի հատ էլ գան հրաժարական պահանջեն, ինձանից չեն պահանջել: Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, շաբաթ- կիրակի էլ չգիտեմ ինչով ենք զբաղվում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.