Արցախի շահերի պաշտպանության օրակարգով գումարվել է ՀՅԴ Հայ դատի առցանց խորհրդակցություն
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված օգոստոսի 7-ին գումարված ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցության հետ, տեղեկացնում է News.am-ը։
Հայտարարությունում ասվում է. «Խորհրդակցությանը մասնակցել են Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների, ավելի քան 30 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից Արցախի շահերի պաշտպանությանը։ Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում, իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը։
Որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։ Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերինների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։
Ներկայումս, առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցներն առարկայորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը՝ ստեղծված ծանրագույն իրավիճակի հաղթահարման և առավել քան 30 տարի առաջ սկսված ազգային ազատագրական պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.