Последние новости

ԱԽ գրասենյակի ղեկավարը ընդունել է Ստանիսլավ Զասին

Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր՝ օգոստոսի 9–ին, տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ