Последние новости

Հակառեկորդ Վրաստանում. COVID-19-ի հետևանքներից 44 մարդ է մահացել

Վրաստանում COVID-19-ի հետևանքներից վերջին 24 ժամվա ընթացքում 44 մարդ է մահացել. Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին յոթ ամսվա ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակի հետևանքով մահացել է 6.128 հիվանդ: Օրական մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է դեկտեմբերի 19-ին. մահացել էր 53 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 2.236-ով՝ հասնելով 450.149 -ի:

Տվյալները ստացվել են ավելի քան 23.4 հազար թեստի հիման վրա: Այդպես, վերջին օրվա ընթացքում հայտնաբերման ցուցանիշը կազմել է 9.54 տոկոս, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 8.74 տոկոս, իսկ վերջին շաբաթվա համար՝ 9.75 տոկոս, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ