Последние новости

Լավրովն ու Բայրամովը քննարկել են սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները:

«Մտքերի առարկայական փոխանակում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ