Ռազմագերու հարազատ․ Էս 8 ամիս է ամեն անգամ մեզ խաբում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության շենքի դիմաց ենք հավաքվել, որ իմանանք, թե երբ է մեր երեխաների գալու օրը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, Կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Բաքվում պահվող ռազմագերու հարազատը, ով չցանկացավ ներկայանալ։
«Էս 8 ամիս է ամեն անգամ մեզ խաբում են, իսկ Բաքվում մինչև 6 տարով մեր գերիներին ազատազրկում են։ Էլ ինչի՞ն ու ինչքա՞ն սպասենք։ Մենք խաղաղ ակցիա ենք անում, որ աշխարհը տեսնի, գոնե կարողանան մի բան անեն, մեր երեխեքին էնտեղից բերեն։ Ամսվա սկիզբ մտնում ենք Կառավարություն, փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, չնայած, 8 ամիս է գլխներիս տակ փափուկ բարձ չենք կարում դնենք, իսկ իրենց գլխի տակ կա։ Մենք իրենցից էլ ակնկալիք չունենք, մարդիկ մեզ չեն ընդունում, թե ո՞վ է զբաղվում մեր երեխեքի հարցով՝ չգիտենք, ո՞ր կառույցին դիմենք, որ իմանանք՝ մեր երեխաները երբ են գալու, սպասենք՝ 6 տարին անցնի, նոր գա՞ն»,– նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։
Լրագրողի դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը գերիների հարցով էր զբաղվում, քիչ առաջ մտավ Կառավարության շենք, մոտեցա՞վ իրենց, ռազմագերու հարազատն ասաց.
«Նկատեց, որ ծնողները նստած էին, արհամարհանք, գնացին ներս, իրենք իրենց աթոռի կռիվն են անում։ Էսօր ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչքան հերոս տղերք կան էնտեղ և երբ պիտի վերադառնան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.