Վանեցյան․ Իշխանությունների քայլն է՝ պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քննիչ հանձնաժողովն իշխանության գործիքը չէ, դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը և կարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Եթե քննիչ հանձնաժողովի մասին խոսում է իշխանությունը, դա նշանակում է, որ իշխանությունն ապաշնորհ է։ Եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումն առաջարկվում է իշխանությունների կողմից, դա հերթական քայլն է 44-օրյա պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար»,- ասաց նա։
Անդրադառնալով մինչև այս պահը ԱԳ նախարար չունենալու հարցին՝ Վանեցյանն ասաց. «Այս իշխանությունները ոչ թե անկախ Հայաստանի շահն են առաջ մղում, այլ փորձում են հաճոյանալ այլ երկրների շահերին։ Այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալ կադրային ռեզերվ, և չեն կարողանում այդ կարևորագույն պաշտոնի համար ընտրել թեկնածու»։
Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործին՝ Վանեցյանն ասաց. «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել»։
Նա հայտնեց նաև, որ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ազատ արձակվելուց հետո միայն, ուստի բոլոր մեղադրանքներն «աբսուրդի ժանրից են». «Դա ուղղակի աբսուրդ է։ Հիմա, այս հարցազրույցից հետո, ես չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ սկսեն նորից կանչել քննչական մարմիններ»։
Վանեցյանը նշեց՝ մեղադրող կողմը ընդունել է, որ հրապարակած տեսանյութը մոնտաժված է։
Հարցին՝ արդյոք իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ են քրեական գործերի տեսանյութերը մոնտաժվե՞լ, Վանեցյանը պատասխանեց. «Երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, որևէ գործ չի սարքվել, որևէ գործ չի մոնտաժվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.